06/11/2019 14:20
Մեքսիկայի նախագահը հրաժարվել է ընդունել հանցավորության դեմ պայքարում Թրամփի օգնությունը
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսային բանակցությունների արդյունքներով հայտարարել է, որ Մեքսիկայում արդարադատությունը երկրի կառավարության գործն է:
«Նախագահ Թրամփի միջոցով ես հայտնել եմ իմ խորագույն ցավակցությունները Չիուաուայի և Սոնորայի սահմանին միջադեպի զոհերի հարազատներին և մտերիմներին: Նրան շնորհակալություն եմ հայտնել օգնելու պատրաստակամության համար և հայտնել, որ արդարադատությամբ զբաղվում են Մեքսիկայի կառավարության մարմինները»,- Twitter-ի իր էջում նշել է Լոպես Օբրադորը:
Մեքսիկայի նախագահն այսպիսով հրապարակայնորեն մերժել է նախագահ Թրամփի կողմից ԱՄՆ օգնության մասին 2 առաջարկը, որն ավելի վաղ հայտարարել էր հարևան երկրում կազմակերպված հանցավորության դեմ պայքարին անմիջապես միանալու մասին:
«Ժամանակն է, որ Մեքսիկան ԱՄՆ օգնությամբ պատերազմ հայտարարի թմրակարտելներին և դրանք երկրի երեսից ջնջի: Ձեր մեծագույն նախագահից միայն զանգի ենք սպասում», - Լոպես Օբրադորի հետ բանակցությունների նախօրեին Twitter-ում գրել էր Թրամփը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17