06/11/2019 13:40
Թրամփը Ջոնսոնի հետ քննարկել է առևտրի թեման Brexit-ից հետո
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հեռախոսազրույցի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ քննարկել է առևտրի թեման Brexit-ից հետո, ասված է Սպիտակ տան տարածված հաղորդագրության մեջ:
«Երկու ղեկավարները վերստին հավաստել են իրենց մտադրությունը՝ ամրապնդելու հատուկ հարաբերությունները ազատ առևտրի շուրջը՝ լավ մշակված երկկողմ համաձայնագրի միջոցով»,- նշվում է փաստաթղթում:
Բրիտանական Guardian հրատարակությունը հայտնել է, որ Ջոնսոնը Թրամփի հետ զրույցի ընթացքում ԱՄՆ-ի ղեկավարին հորդորել է չեղարկել բրիտանական ապրանքների, այդ թվում՝ շոտլանդական վիսկիի մաքսերը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17