06/11/2019 14:03
Տուսկը հայտարարել է Լեհաստանի նախագահի պաշտոնի համար չառաջադրվելու որոշման մասին
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է Լեհաստանի նախագահի պաշտոնի համար առաջիկա ընտրություններում չառաջադրվելու որոշման մասին, որոնք պետք է անցկացվեն հաջորդ տարվա գարնանը:
Ավելի վաղ Տուսկին համարում էին ընդդիմությունից Լեհաստանի նախագահի պաշտոնի առավել հավանական թեկնածուներից մեկը: Իր հերթին, Լեհաստանի «Իրավունք և արդարություն» կառավարող կուսակցությունը մտադիր է նախագահական նոր ժամկետի համար թեկնածու առաջադրել պետության ներկայիս ղեկավար Անջեյ Դուդային:
«Խորը մտորումներից հետո ես որոշում ընդունեցի չառաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններում», - Տուսկի խոսքը մեջբերել է Լեհական հեռուստատեսությունը:
Նա մանրամասնել է, որ հայտարարել է իր որոշման մասին նախօրոք, մինչ ընտրությունների մեկնարկը, քանի որ ժամանակը չի սպասում:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17