06/11/2019 11:11
Տաջիկստանում սահմանային կետի վրա հարձակման ժամանակ զոհվել է տասնհինգ գրոհային
Չորեքշաբթի երեկոյան զինված խումբը հարձակվել է տաջիկ-ուզբեկական սահմանի վրա գտնվող հենակետային դիրքի վրա, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Տաջիկստանի ազգային անվտանգության պետակաn կոմիտեի (ՏԱԱՊԿ) պետական սահմանային զորքերի վարչության մամուլի ծառայությանը:
Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ դիմակավորված 20 զինված գրոհային հարձակվել են Դուշանբեից 60 կմ դեպի արևմուտք գտնվող «Սուլթանաբադ» ջոկատի «Իշքոբոդ» 4-րդ ստորաբաժանման վրա:
Հաղորդվում է, որ փոխհրաձգության ժամանակ սպանվել են սահմանապահ զորքերի և ոստիկանության աշխատակիցներ:
«Անվտանգության ուժերի գործողության արդյունքում ոչնչացվել է զինված հանցավոր խմբի 15 անդամ, նրանցից հինգը ձերբակալվել են», - ասվում է ՏԱԱՊԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Այս պահին օպերատիվ քննչական խումբը տեղում աշխատում է: