06/11/2019 13:25
Իրանի հարավում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Թեհրանի երկրաֆիզիկայի ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնը:
Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 07.40 (Երևանի ժամանակով 11.40) Բենդեր Համիր քաղաքից 56 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվում է 16 կիլոմետր խորության վրա:
Վիրավորների կամ ավերածությունների մասին չի հաղորդվել: