06/11/2019 14:28
Հոնկոնգում անհայտ անձը դանակով հարձակվել է խորհրդարանի անդամի վրա
Անհայտ անձը դանակով հարձակվել է Հոնկոնգի օրենսդիր խորհրդի անդամի վրա և վիրավորել ևս երկու հոգու, հայտնել է South China Morning Post հրատարակությունը:
Ըստ ոստիկանության՝ հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 08:44-ին (Երևանի ժամանակով 04:44-ին) Տուեն Մունի շրջանում: Օրենսդիր խորհրդի անդամ Ջունիուս Հե Ցզյունյաոն եղել է իր վրանի մոտ, որտեղ շփվում Էր ընտրողների հետ տեղական շրջանային խորհրդի ընտրությունների արշավի շրջանակում:
Հրատարակության տվյալով՝ վիրավորվել է ևս երկու մարդ: Բոլոր տուժածները տեղափոխվել են տեղական հիվանդանոց, հարձակվողին ձերբակալել են: