06/11/2019 15:35
Ղարագաշյանը Մոսկվայում ներկայացրել է AG-20 գերամենագնացը (Տեսանյութ)
«Շերպ» արտաճանապարհային ավտոմեքենայի ստեղծող Ալեքսեյ Ղարագաշյանը Մոսկվայում ներկայացրել է նոր մշակում՝ ուժեղացված տարողությամբ AG-20 գերամենագնաց:
4 մետր երկարությամբ մեքենան Ալեքսեյը նախագծել է միայնակ: Երկկենցաղ ամենագնացը զարգացնում է 40 կմ/ժ արագություն ցամաքում և մինչև 6 կմ/ժ՝ ջրում: Այն տեղավորում է մինչև 11 մարդ: Հայտնի չէ՝ արդյոք AG-20 կհանվի սերիական արտադրության: