06/11/2019 12:54
ՀՖՖ-ն կհամագործակցի Aspire ակադեմիայի հետ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ուրախությամբ հայտնում է, որ սկսում է նոր համագործակցություն աշխարհահռչակ Aspire ակադեմիայի հետ։ Համագործակցության շրջանակներում նախատեսվում են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների այցեր Aspire ակադեմիա՝ մրցաշարերի մասնակցելու նպատակով ։ Ծրագրված են նաև Aspire ակադեմիայի տարիքային 3 հավաքականների այցեր և մարզահավաքներ Հայաստանում։
Երկու կողմերը շահագրգիռ են համագործակցության ընդլայնման և արդյունավետության բարձրացման հարցում։
Aspire ակադեմիան հիմնադրվել է 2004 թվականին՝ Կատարում, և նպատակ ունի զարգացնել տեղական ֆուտբոլը՝ կրթելով և պատրաստելով լավագույն ֆուտբոլիստների։