06/11/2019 18:40
Վարչապետը Նիկոլա Ազնավուրի հետ քննարկել է Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծման ընթացքը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին, ով հանդիսանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրը, և հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Սարկիսյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Ազնավուր» հիմնադրամի առաջին մշակութային նախագծի իրականացմանը՝ Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծմանը վերաբերող հարցեր:
Անդրադարձ է եղել Երևանում Շառլ Ազնավուրի կյանքը, գործունեությունն ու կարիերան ներկայացնող կենտրոնի կառուցման աշխատանքների ընթացքին և հետագա քայլերին: