07/11/2019 11:30
Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա, բողոքի ակցիաները կշարունակվեն. ՀՅԴ (Տեսանյութ)
Կառավարության շենքի առջև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող դաշնակցական ուսանողներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց՝ կրթության ոլորտը հետընթաց չպետք է ապրի։
«Ես ուզում եմ կրթություն ստանալ ու տեսնում եմ ինչ-որ անիմաստ ֆինանասավորումներ, որոնք կարող էին մեզ վրա գնալ, բայց չեն գնում։ Ինչո՞ւ, ինչի՞ համար», - հարց ուղղեց նա։
Մեկ այլ ուսանող նշեց, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի իրենց պահանջի հիմքը նախարարի՝ հակահայկական և հակաժողովրդական քայլերն են։
«Մեր ազգին հարիր չէ սատանայության քարոզը։ Պահանջում ենք նախարարի և նրա թիմի հրաժարականը։ Բացի այդ՝ չենք ուզում նախարար ունենալ, որը հայոց լեզուն, հայ գրականությունն ու պատմությունը և՛, և՛-ի , կա՛մ, կա՛մ-ի տակ կդնի։
Արայիկ Հարությունյանը պետք է գնա տուն, նա տապալել է իրեն, ինքն իրեն չի արդարացրել և անցել է կարմիր գիծը։ Պետք է գա նոր նախարար, որը կլինի հայակենտրոն և հայամետ։ Մենք՝ որպես հարկատու և ՀՀ քաղաքացի, պահանջում ենք նրա հրաժարականը։ Մենք հարկեր չենք տալու, եթե դրանք ուղղվելու են սեռափոխ Մելի մասին ֆիլմ նկարելուն։ Արայիկ Հարությունյանը պետք է վայրկյան առաջ հրաժարական տա», - նշեց ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչն՝ ավելացնելով, որ ակցիաները շարունակվելու են մինչ այն պահը, քանի դեռ նախարարը հրաժարական չի ներկայացնի։
Հիշեցնենք, որ նմանատիպ ակցիա դաշնակցական երիտասարդները կազմակերպել էին նաև երեկ՝ նախարարության շենքի առջև դատարկ արկղեր թողնելով, որպեսզի հեռացող նախարարը դրանցում տեղավորի իր իրերը։