07/11/2019 13:15
Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողներն անժամկետ նստացույց հայտարարեցին (Տեսանյութ)
ԿԳՄՍ նախարարության դիմաց կանգնած ոստիկանական պատը վկայում է այն ջրբաժանի մասին, որն առաջացել է կրթության նախարարի և կրթության միջև, կրթության նախարարի և ուսանողություն միջև, կրթության նախարարի և դպրոցի միջև, այսօր հայտարարեցին Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողները։
«Նման հակահայ, հակազգային նախարար չենք ունեցել։ Կան գծեր և սահմաններ, որոնք անցնել չի կարելի։ Պարոն Հարությունյան, Դուք դրանք անցել եք, Ձեր ժամկետը լրացել է», - ասացին նրանք։
Ուսանողները միաժամանակ հայտարարեցին, որ անժամկետ նստացույց են սկսում ԿԳՄՍ նախարարության դիմաց և կոչ արեցին բոլոր բուհերի ուսանողներին միանալ իրենց։