07/11/2019 16:48
Արծվիկ Մինասյանն այս պահին հարցաքննվում է վկայի կարգավիճակով. Քննչական կոմիտե
Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում այս պահին վկայի կարգավիճակով հարցաքննվում է Արծվիկ Մինասյանը, այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, բնապահպանության նախկին նախարար, նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը կանչվել է քննչական մարմին: