07/11/2019 12:49
Սեդրակ Քոչարյանին արգելված է տեսակցել հորը. պաշտպան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, չի կարողանում այցելել հորը:
«Սեդրակին արգելված է տեսակցությունը», - լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանին փաստաբանական խմբի անդամ Ռուբեն Սահակյանը:
Հարցին՝ ի՞նչ հիմքով է տեսակցությունն արգելվել՝ Սահակյանը պատասխանեց.
«Դե հարցրեք իրենց էլի»:
Հիշեցնենք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։