07/11/2019 17:47
ԻՊ գրոհայիններն ԱՊՀ-ում էքսպանսիա են պատրաստում. ԱԴԾ տնօրեն
ԱՊՀ հատուկ ծառայությունները նշում են Աֆղանստանում «Իսլամական պետության» (Ռուսաստանում արգելված) ստորաբաժանումների ակտիվության աճ, որոնք ծրագրում են էքսպանսիա ԱՊՀ երկրներում, հայտարարել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:
«Մենք արձանագրում ենք Աֆղանստանում ԻՊ-ի ակտիվության աճ, դրանք միավորվել են այսպես կոչված «Վիլայաթ Հորասան» ճյուղում: Դրա հետ սերտ կապի մեջ են «Ջամաաթ Անսարուլլահը» և «Արեւելյան Թուրքեստանի իսլամական շարժումը»: Նրանց նպատակն ԱՊՀ տարածքում էքսպանսիան է»,- ասել է Բորտնիկովը:
Նրա տեղեկությունով՝ ենթադրվում է, որ այդ էքսպանսիան կիրականացվի Կենտրոնական Ասիայի հանրապետությունների քաղաքացի գրոհայինների կողմից:
Բորտնիկովի խոսքով՝ ահաբեկիչները գիտակցում են, որ պարտվել են Սիրիայի և Իրաքի տարածքում, այդ պատճառով իրենց ուժերը տեղափոխում են Մերձավոր Արևելքից: Նրանք նոր անկայունության գոտիներ են ստեղծում Ասիայում և Աֆրիկայում և Եվրոպայում քնած բջիջների ցանցեր են ձևավորում: