07/11/2019 20:14
Նիգերիայում 10 զինվորական է սպանվել «Բոկո Հարամի» գրոհայինների հարձակման հետևանքով
Նիգերիայի հյուսիս-արևելքում զինվորական ավտոշարասյան վրա հարձակման հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ 9 նիգերիացի զինվորական, հայտնում է France Presse- ը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրներին:
Հարձակումը տեղի է ունեցել չորեքշաբթի Դամբոա շրջանում (Բորնո նահանգ), երբ շարասյունը վերառնում էր բազա: Գործակալության տվյալով՝ հարձակման հետևում, ենթադրաբար, կանգնած է իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորումը:
Նշվում է նաև, որ 13 զինծառայող անհետ կորած է համարվում: