07/11/2019 17:55
2019 թվականի բառակապակցությունը հայտնի է
Քոլինզի բացատրական բառարանը climate strike («կլիմայական գործադուլ») արտահայտությունն անվանել է 2019 թվականի բառակապակցություն:
Ինչպես նշվում է պարբերականի կայքում, առաջին անգամ «կլիմայական գործադուլներ» են անվանվել բողոքի ակցիաները Փարիզում 2015 թվականին անցկացված ՄԱԿ Կլիմայի փոփոխության կոնֆերանսի առիթով։
Հաջորդ տարիներին էկոակտիվիստներն ավելի հաճախ են սկսել դիմել բողոքի այդ ձևին։ Կլիմայական գործադուլների աճը կապում են շվեդ դպրոցական Գրետա Թունբերգի գործունեության հետ։
2017 թվականին Քոլինզի բառարանը fake news-ը («կեղծ նորություն») անվանել տարվա բառակապակցություն, իսկ 2018-ին այդ կոչմանն արժանացել է single-use («մեկանգամյա») բառը։