07/11/2019 18:31
Պետքարտուղարություն. Բաղդադիի իրավահաջորդը երկար չի ապրի
ԱՄՆ պետքարտուղարությունում վստահ են՝ «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորման ոչնչացված առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի իրավահաջորդը երկար չի ապրի:
«Եթե նա Իրաքում կամ Սիրիայում է, ապա այս աշխարհում երկար չի ձգի»,- լրագրողներին հայտնել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։
Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ ոչ ոք ոչինչ չգիտի նրա ծագման մասին և, ամենայն հավանականությամբ, նա իրենից ոչինչ չի ներկայացնում։
«Մենք ենթադրում ենք, որ նրա մասին շատ բան չգիտենք, սակայն այդ տեղեկատվությունը բավարար չէ, որպեսզի ես կարողանամ այդ մասին խոսել։ Այն, ինչ մենք գիտենք, մեզ չի տպավորել»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։