07/11/2019 12:18
Այս դատավորից ոչ մի ակնկալիք պետք չէ ունենալ արդարադատության իրականացման հարցում. Լևոն Քոչարյան
Կանխատեսելի էր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման մերժումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նրա որդի՝ Լևոն Քոչարյանը:
«Ինձ համար սպասելի էր, կանխատեսելի էր: Այս դատավորից ոչ մի ակնկալիք պետք չէ ունենալ արդարադատության իրականացման հարցում: Ոչ մի վայրկյան չեմ զարմանում նրա հերթական ապօրինի որշման վրա», - ասաց Լևոն Քոչարյանը:
Հիշեցնենք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանն դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։
Այս պահին դատարանի դիմաց ընթանում են բողոքի ակցիաներ: Այստեղ են Քոչարյանի աջակիցներն ու ընդդիմախոսները: