07/11/2019 15:06
Ամերիկյան ճաշարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ է մահացել
ԱՄՆ Սան Դիեգո քաղաքի արագ սննդի ռեստորանում տղամարդը կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, երկուսը՝ վիրավորվել, հայտնում է «NBC San Diego»-ն՝ հղում անելով ոստիկանությանը:
Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան ժամերին՝ «Church`s Chicken» սրճարանում: Քաղաքային ոստիկանության ներկայացուցիչ Ջոն Բուտլեի խոսքով՝ տղամարդը նախ փորձել է վճարել սննդի համար կեղծ 100 դոլարանոց թղթադրամով և հեռացել է, բայց վերադարձել է մի քանի րոպե անց և սկսել կրակել հաստատության աշխատակիցների ուղղությամբ:
Ըստ ոստիկանության՝ հրաձգությունը կազմակերպվել է սևամորթ տղամարդու կողմից, որը մոտ 30 տարեկան է: Նա փախուստի է դիմել դեպքի վայրից, այժմ ոստիկանությունը որոնում է նրան: