07/11/2019 14:10
Թրամփը հայտարարել է Էրդողանի հետ առաջիկա հանդիպման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ «շատ լավ հեռախոսազրույցի» մասին: Խոսքը, մասնավորապես, Սիրիայի հյուսիսում թուրք զինվորականների կողմից «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների գերեվարման մասին էր:
«Ես պարզապես շատ լավ զրույց եմ ունեցել Թուրքիայի նախագահի հետ: Նա ինձ տեղեկացրել է, որ նրանք բռնել են ԻՊ-ի բազմաթիվ զինյալների, որոնք, ինչպես հաղորդվել էր, փախել էին հակամարտության ժամանակ (Թուրքիայի և սիրիական քրդերի միջև), այդ թվում՝ ահաբեկիչ, մարդասպան ԻՊ-ի ղեկավար ալ-Բաղդադիի քրոջն ու կնոջը», - գրել է Թրամփը Twitter-ում:
Նա հաստատել է, որ հանդիպելու է Էրդողանի հետ նոյեմբերի 13-ին՝ Վաշինգտոնում:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17