07/11/2019 14:54
Էրդողանը հայտարարել է, որ քրդական կազմավորումներն իրենց մարտիկներին դուրս չեն բերել Սիրիայից
Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» կազմավորումները, որոնց Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն, դեռևս իրենց մարտիկներին դուրս չեն բերել Սիրիայի հյուսիս-արևելքից: Այս պնդմամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում կայացած մամուլի ասուլիսում:
«Մի կողմից մենք բանակցություններ վարեցինք (ԱՄՆ-ի հետ), որոնց արդյուքում ահաբեկիչներին տրվեց 120 ժամ, որպեսզի հեռանան, բայց այդ (համաձայնությունները) չեն կատարվել: Ռուսաստանի հետ մեր համաձայնագրի շրջանակներում տրվել է 150 ժամ, բայց ահաբեկիչները դուրս չեն եկել (Սիրիայում) այդ տարածքներից», - պնդում է Թուրքիայի ղեկավարը:
Ըստ Էրդողանի՝ ահաբեկիչները շարունակում են հարձակումներ իրականացնել Սիրիայի ազատ բանակի մարտիկների վրա:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17