07/11/2019 15:57
Իրաքում ինտերնետը վերականգնվել է
Համացանցի աշխատանքը, որը մի քանի օր առաջ ընդհատվել էր Իրաքի մայրաքաղաքում և հարավի մի քանի նահանգներում հակակառավարական զանգվածային ցույցերի ֆոնին, հինգշաբթի վերականգնվել է երկրի ամբողջ տարածքում, հայտնում է Al-Hadath հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ ինտերնետը լրիվ ծավալով վերականգնվել է Իրաքի բոլոր նահանգներում: Երեքշաբթի Բաղդադը և Իրաքի շրջանների մեծ մասն առանց պատճառների պարզաբանման լիովին կտրվել էին ինտերնետից: Առանց համաշխարհային ցանցին միացման էին մնացել Բաղդադի, Բասրայի, Քերբելայի և այլ քաղաքների տասնյակ միլիոնավոր բնակիչներ:
Սահմանափակումերը չէին վերաբերել երկրի հյուսիսի քրդական բնակավայրերի տարածքներին: