07/11/2019 12:01
Իրանը Ֆորդոյի օբյեկտում ուրանի հարստացման գործընթաց է սկսել
Իրանը Ֆորդոյի օբյեկտում ուրանի հարստացման գործընթաց է սկսել, հայտնել է երկրի ատոմային էներգիայի կազմակերպությունը:
«Ֆորդոյում վերսկսվել է ուրանի հարստացումն ու արտադրությունը», - ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ:
Նաև նշվում է, որ «բոլոր քայլերն իրականացվում են ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո»:
Իրանը նոյեմբերի 6-ին ձեռնամուխ է եղել գազի մատակարարմանը Ֆորդոյի միջուկային օբյեկտում տեղակայված ցենտրիֆուգներին, ինչը, փաստորեն, նշանակում Է Թեհրանի կողմից միջուկային գործարքի շրջանակում իր հանձնառությունների կրճատման չորրորդ փուլի սկիզբը:
2015 թվականին ստորագրված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի համաձայն՝ Իրանը միջազգային դիտորդների հսկողության ներքո պետք Է արդիականացնի կայուն իզոտոպների արտադրության ձեռնարկությունը Ֆորդոյում:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17