07/11/2019 15:13
Այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին. Արայիկ Հարությունյան (Տեսանյութ)
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մտահոգություն հայտնեց Դաշնակցություն կուսակցության պահվածքով:
«Այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին։ Կարծում եմ, որ Դաշնակցությունը՝ հատկապես նախորդ տարվա իրադարձություններից հետո, այլ կեցվածք պետք է դրսևորեր, նախ՝ հասկանար, թե ինչո՞ւ մերժվեց հասարակության կողմից, և երկրորդ՝ փոխեր անձերին», - ասաց Արայիկ Հարությունյանը։