08/11/2019 14:51
Մեր նպատակն Արայիկ Հարությունյանի հրաժարականն է, ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը. Ակցիայի մասնակից (Տեսանյութ)
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց ԿԳՄՍ նախարարության դիմաց նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ երիտասարդների հետ:
Փաշինյանը լսեց երիտասարդների բողոքները՝ ուղղված նախարարին՝ մինչդեռ նշեց, որ չի կիսում այն գնահատակնները, որոնք հնչում են նախարարի հասցեին:
«Մեր նպատակը Արայիկ Հարությունյանի հրաժարականն է, մեր նպատակը չէ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը: Դա համար նստացույցը և պայքարը շարունակվում է: Մենք նաև ժետոն փոխանցեցինք վարչապետի միջոցով Հարությունյանին, որը հույս ունեմ կհասնի պարոն Արայիկ Հարությունին, որ այսօր գնա տուն մետրոյով և իր նկատամամբ հասարակական լայն զանգվածների մոտ առկա տրամադրությունները ստուգի, որովհետև պարոնը, չուզելով առերեսվել իրականության հետ, անընդհատ պնդում է, որ սա որևէ կուսակցության շատ նեղ խմբի պահանջ է: Սա հանրային պահանջ է», - ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
Երիտասարդները պնդում են, որ վարչապետի հետ հանդիպումը պարզապես առիթ էր մեսիջներ փոխանցելու ԿԳՄՍ նախարարին:
«Մենք չունենք վարչապետի հետ հանդիպման օրակարգ, մեր օրակարգը մեկն է՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը», - հավելեց ակցիայի մասնակիցներից մեկը: