08/11/2019 20:20
Boeing-ը ներկայացրել է «Starliner» տիեզերանավի վրա պարաշյուտի խափանման պատճառը
Երեք պարաշյուտներից մեկը Starliner օդաչուավոր տիեզերանավի վթարային փրկության համակարգի փորձարկման ժամանակ չի բացվել մարդկային գործոնի պատճառով, հայտնել է Boeing ընկերությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փորձարկման ժամանակ, որը տեղի է ունեցել երկուշաբթի Ուայթ-Սենդզ (ԱՄՆ-ի Նյու Մեքսիկոյի նահանգ) զինափորձարանում, Starliner օդաչուավոր տիեզերանավի վերադարձվող ապարատը վթարային փրկության համակարգի աշխատելուց հետո երկրի մակերեույթի վրա իջել էր երկու, այլ ոչ թե երեք պարաշյուտներով:
NASA-ն դա ընդունելի է համարել փորձարկման պարամետրերի եւ անձնակազմի անվտանգության համար, իսկ Boeing ընկերությունը հայտնել էր բացվելիս չնախատեսված իրադրության մասին, բայց դա չի համարել պարաշյուտի խափանում:
«Մանրամասն նկարահանումների անալիզի եւ պարաշյուտի զննման շնորհիվ Starliner-ի թիմն արագորեն որոշել է երեք պարաշյուտներից մեկի չբացվելու պատճառը՝ ձգովի և հիմնական պարաշյուտների միջև ֆիքսված միացման բացակայությունը», - ասված է Twitter-ում զետեղված Boeing-ի հաղորդագրության մեջ: