08/11/2019 12:50
Դատարանը մի երեք քայլ ավելի է մտածել, քան իրավունք ուներ մտածելու. Արամ Օրբելյան
Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները արձանագրել են, որ գրավի հարցում խոչընդոտ չկա, մինչդեռ դատարանն այս հարցում մի քիչ ավելի է մտածել, քան պետք է մտածեր, մի երեք քայլ ավելի է մտածել, քան իրավունք ուներ մտածելու, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։
«Դատարանը մտածել է՝ գրավ կիրառեմ, հետո կխոչընդոտի, հետո կուզեմ գրավն ազգայնացնել, կկարողանա՞մ վերցնել, թե ոչ և այլն։ Սա նման է «Կիկոսի մահը» հեքիաթին։ Բայց կարիք չկար անհանգստանալ, որ Կիկոսն ընկելու է քարին և մահանալու, գործը Կիկոսին չի էլ հասնելու։
Դատարանն իր համար պետք է որոշի՝ կամ ինքը դատարան է, կամ դատարան չէ։ Դատարանը կիսաքայլեր չպետք է անի։ Եթե գտնում է, որ Ռոբերտ Քոչարյանն, ազատության մեջ լինելով, կարող է խոչընդոտել, ուրեմն պետք է դա պատճառաբանի»,- ասաց փաստաբանը։