08/11/2019 10:21
«Հրապարակ». Հաշվեքննիչ պալատի թեկնածու ընդդիմությունը չի կարողանում ներկայացնել
«Հրապարակ» թերթը գրում է, որ տևական ժամանակ է՝ ընդդիմությունը չի կարողանում Հաշվեքննիչ պալատի թեկնածու ներկայացնել։ Դեռևս հոկտեմբերի 8-ին Աժ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում մերժվել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած թեկնածուն՝ Կարեն Սարգսյանը, դրանից հետո ԼՀԿ-ականներին չի հաջողվում նոր թեկնածու ներկայացնել։ Մարդիկ չեն համաձայնում՝ ասելով, որ «աշխատավարձը ցածր է»։
Բացի այդ՝ մտավախություն ունեն, որ ՔՊ-ական մեծամասնություն ունեցող հանձնաժողովում կրկին կմերժեն իրենց թեկնածուին։ Ի դեպ, արդեն լրացել է երկշաբաթյա ժամկետը, երբ խմբակցությունը պետք է նոր թեկնածու ներկայացներ։ ԲՀԿ-ն ի սկզբանե մերժել է՝ ասելով, որ թեկնածու չի առաջադրելու։ Ամենայն հավանականությամբ, թափուր պաշտոնը կլրացնի իշխանական ֆրակցիան: