08/11/2019 15:14
Չինաստանը չի միանա զինաթափման շուրջը ՌԴ-ի և ԱՄՆ-ի բանակցություններին
Չինաստանը պատարստ է կրճատելու իր միջուկային ներուժը, սակայն պետք չէ ակնկալել, որ Պեկինը կմիանա զինաթափման շուրջ Մոսկվայի և Վաշինգտոնի բանակցություններին, հայտարարել է ՉԺՀ-ի արտգործախարարության սպառազինությունների վերահսկողության դեպարտամենտի տնօրեն Ֆու Ցունը:
«Չինաստանը չի խուսափում սեփական պարտականությունների կատաումից, չի խուսափում պատասխանատվությունից: Մենք պատրաստ ենք կրճատելու միջուկային զինանոցները: Եթե մյուս երկրներն իրենց զինանոցները պահպանեն մինչև Չինաստանի մակարդակ, մենք պատրաստ ենք միանալու այդ գործընթացին։ Սակայն իրատեսական չէ ակնկալել, թե Չինաստանը կմիանա եռակողմ (զինաթափման շուրջը ՌԴ-ի և ԱՄՆ-ի) բանակցություններին», - ասել է դիվանագետը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17