08/11/2019 14:08
Բրազիլիայի նախկին նախագահն ազատություն դուրս գալու հնարավորություն է ստացել
Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, որը բանտարկության պատիժ է կրում կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար, ազատություն դուրս գալու հնարավորություն է ստացել: Համապատասխան վճիռը կայացրել է Բրազիլիայի Դաշնային գերագույն (Սահմանադրական) դատարանը:
Խոսքը վերաբեում է պատիժների կատարման գործող պրակտիկայի փոփոխմանը, որը ենթադրում է դատապարտյալի կալանավորմանը երկրորդ ատյանի դատարանի կողմից մեղադրական վճռի հաստատումից հետո: Սույն վճիռը, որը կայացվել է մեկ ձայնի նվազագույն առավելությամբ, թույլ կտա ազատություն դուրս գալ ոչ միայն պետության նախկին ղեկավարին, այլև մոտ 5 հազար այլ կալանավորների, որոնք չեն սպառել վճռափոխության գանգատի՝ օրենքով նախատեսված բոլոր հնարավորությունները:
Լուլա դա Սիլվան դարձել է Բրազիլիայի առաջին նախկին նախագահը, որն անցյալ տարվա ապրիլին քրեական դատավարության արդունքում բանտարկվեց կոռուպցիայի և փողերի լվացման մեղադրանքով: Ապրլին Գերագույն դատարանը քաղաքական գործչի բանտարկության ժամկետը գրեթե 13 տարվանից կրճատեց մինչև 8 տարի և 10 ամիս: Պետության նախկին ղեկավարը ժխտում է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17