08/11/2019 20:34
Գերմանիայում երկու մարդ է տուժել հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով
Երկու մարդ է տուժել «GTS Grube Teutschenthal Sicherungs GmbH» ձեռնարկության հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, մի քանի տասնյակ մարդ գտնվում է գետնի տակ՝ ապաստարանում, հայտնել է MDR հեռուստառադիոընկերությունը:
Պայթյունը տեղի է ունեցել Սաքսոնիա-Անհալտի դաշնային երկրամասի Տոյչենտալ կոմունայում: Պայթյունի պահին տարածքում եղել է 38 մարդ, նրանցից երկուսին տեղափոխել են հիվանդանոց:
Տեղում աշխատում են փրկարարները, պայթյունի պատճառը դեռևս պարզված չէ: