09/11/2019 14:23
Բոլիվիայի նախագահը հայտարարել է երկրում պետական հեղաշրջման փորձի մասին
Բոլիվիայում ժողովրդավարական կարգը սպառնալիքի տակ է՝ երկրում պետական հեղաշրջում իրականացնելու փորձերի պատճառով, հայտարարել է երկրի նախագահ Էվո Մորալեսն այն բանից հետո, երբ որոշ ոստիկաններ միացել են իր վերընտրվելու դեմ բողոքի ցույցերին:
«Եղբայրներ և քույրեր, մեր ժողովրդավարությունը սպառնալիքի տակ է պետական հեղաշրջման պատճառով, որն անցկացնում են բռնության պատրաստ խմբերը, որոնք հարձակվում են սահմանադրական կարգի վրա», - գրել է նա իր Twitter-ի իր էջում:
Նախագահը կոչ է արել «խաղաղ միջոցներով պաշտպանել ժողովրդավարությունն ու սահմանադրությունը՝ խաղաղության և մարդկային կյանքերի պահպանման համար»:
Ավելի վաղ բոլիվիական թերթերը հայտնել էին, որ Սանտա Կրուս, Կոչաբամբա քաղաքներում և երկրի մայրաքաղաք Սուկրեում ոստիկանական մի քանի ստորաբաժանումներ միացել էին Մորալեսի վերընտրվելու դեմ բողոքի ցույցերին:
Երկրի պաշտպանության նախարար Խավյեր Սավալետան ընդունել էր, որ «որոշ ոստիկաններ խռովություն են բարձրացրել», բայց հայտարարել էր, որ իրավապահ մարմիններն, ընդհանուր առմամբ, շարունակում են կատարել իրենց պարտականությունները:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17