09/11/2019 15:32
Վրաստանում գեյերի մասին ֆիլմի ցուցադրման դեմ բողոքող 27 ցուցարարի են ձերբակալել
Վրաստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ Բաթումիում և Թբիլիսիում տեղի ունեցած ակցիաների ընթացքում 27 մարդ է ձերբակալվել, որոնք մասնակիցել են երկու ոչ ավանդական կողմնորոշում ունեցող պարողների մասին ֆիլմի պրեմիերայի դեմ բողոքի ակցիային:
Լևան Ակինի «Այնուհետև մենք պարեցինք» (Then We Danced) ֆիլմը վրացական «Takes Film» և շվեդական «French Quarter Film» ընկերությունների համատեղ արտադրությունն է:
Այն Շվեդիայի կողմից ներկայացված է «Օսկարի»: