09/11/2019 13:17
Երևանի վարած արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է. Լավրով
Երևանը վարում է հավասարակշռված, պատասխանատու արտաքին քաղաքականություն, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ հայկական «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում:
«Նկատելի է հայ ընկերների հանձնառությունը՝ պահպանել և ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունն ու դաշնակցային հարաբերությունները, եռանդուն մասնակցությունը հետխորհրդային տարածքում տարբեր բազմակողմանի միություններին», - ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի ներկայիս շատ հետաքրքրված և արդյունավետ նախագահությունը դրա հստակ հաստատումն է:
«ՀԱՊԿ-ի շրջանակներում Մոսկվան և Երևանը համատեղ աշխատում են հավաքական անվտանգության ուժերի և միջոցների ներուժի աստիճանական զարգացման ուղղությամբ: Մեր հայ գործընկերների հետ ձգտում ենք նաև առավելագույնի հասցնել ԱՊՀ հնարավորությունները, որոնք միավորում են նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասին», - նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17