09/11/2019 13:08
Լարվածության հետագա կրճատումը կարող է նպաստել Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին. Լավրով
Ռուսաստանը ողջունում է սահմանին և Ղարաբաղյան հակամարտության շփման գծում հարաբերական կայունության պահպանումը, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ հայկական «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում:
«Ենթադրում ենք, որ լարվածության հետագա նվազումը կարող է նպաստել բանակցային գործընթացի համար մթնոլորտի ձևավորմանը: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի խնդրին՝ այն ամենաբարդերից մեկն է», - ասել է նա:
Ըստ ՌԴ արտգործնախարարի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, կամքի օրինական պարտադիր դրսևորման հիման վրա:
«Այդ աշխատանքի կարգավորումները, ներառյալ՝ կազմակերպչական ասպեկտները, կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն», - նշել է Լավրովը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17