09/11/2019 13:21
Հայ-թուրքական տարաձայնությունների շուտափույթ կարգավորումը կնպաստի Անդրկովկասում ընդհանուր քաղաքական մթնոլորտի բարելավմանը. Լավրով
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն առաջին հերթին Երևանի և Անկարայի երկկողմ օրակարգի հարց է, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ հայկական «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում:
«Ցավոք, այս փուլում մեր գործընկերները դեռևս չեն կարողանում հասնել դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը: Հուսով ենք, որ Հայաստանը և Թուրքիան կշարունակեն աշխատել այդ ուղղությամբ: Մենք հավատում ենք, որ նման հնարավորությունները պահպանվում են», - ասել է Լավրովը:
Ըստ նրա՝ Ռուսաստանն իր հերթին պատրաստ է կողմերին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն:
«Ավելին՝ հայ-թուրքական առկա տարաձայնությունների արագ կարգավորումը կնպաստի Անդրկովկասում ընդհանուր քաղաքական մթնոլորտի բարելավմանը, այնտեղ անվտանգության և կայունության ամրապնդմանը», - ասել է Լավրովը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17