09/11/2019 13:07
Ցեղասպանության դատապարտումը մեծ ներդրում է ազգերի և պետությունների միջև հարատև համերաշխության հասնելու համար. ԱԳ նախարար
Երախտապարտ ենք Հռոմի Սրբազան Քահանայապետի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ու սկզբունքային միանշանակ ուղերձի համար, Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերի հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Պաշտոնական Երևանն ու հայ ժողովուրդը երախտապարտ են Հռոմի Սրբազան Քահանայապետի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ու սկզբունքային միանշանակ ուղերձի համար: Այդ հանցագործության աներկբա դատապարտումը կարևոր է ոչ միայն ճշմատության ու պատմական արդարության տեսանկյունից, այլև մեծ ներդրում է ապագա նման ոճիրների կանխարգելման ու ազգերի և պետությունների միջև հարատև համերաշխության հասնելու համար», - ասաց ԱԳ նախարարը:
Վերջինս նշեց, որ Պոլ Ռիչարդ Գալագերի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի, այդ թվում՝ ներկայացվել են ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումներն ու այդ առնչությամբ ՀՀ սկզբունքային դիքորոշումները:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17