09/11/2019 13:11
Արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերին եմ ներկայացրել ՀՀ արդի ներքաղաքական օրակարգը. Զոհրաբ Մնացականյան
ՀՀ ԱԳ նախարարը Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերին հետ հանդիպմանը վերջինիս ներկայացրել է բարեփոխումներին ուղղված կառավարության աշխատանքը։
«Գործընկերոջս ներկայացրել եմ ՀՀ արդի ներքաղաքական օրակարգն ու կառավարության աշխատանքն՝ ուղղված երկրի բարեփոխումներին», - ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ արքեպիսկոպոսի հետ ճեպազրույցի ժամանակ:
Մնացականյանը նշեց, որ ՀՀ-ն և Սուրբ Աթոռը ունեն բազմակողմ հարթակներում համագործակցության դրական փորձ՝ ուղղված միջազգային ասպարեզում մարդասիրական սկզբունքների ու համամարդկային արժեքների ամրապնդմանը.
«Մենք հանձնառու ենք առավել խորացնել մեր սերտ համագործացությունն ու գործընկերությունը», - ասաց Մնացականյանը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17