09/11/2019 13:20
Ուրախ եմ փոխանցել Պապ Ֆրանցիսկոսի ողջույնները ՀՀ իշխանություններին. արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագեր
Այցը նպատակ ունի արտահայտել երկկողմ հարաբերությունները բնորոշող բարեկամությունը, ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ճեպազրույցում ասաց Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերը:
«Ուրախ եմ փոխանցել Նորին Սրբություն Պապ Ֆրանցիսկոսի ողջույնները ՀՀ իշխանություններին, իր հավաստիքն ու աղոթքը հայ ժողովրդի հետագա խաղաղության և ներդաշնակության համար: Այս այցը նպատակ ունի արտահայտել երկկողմ հարաբերությունները բնորոշող բարեկամությունը», - ասաց նա:
Գալագերն ընդգծեց՝ ՀՀ-ի ու Սուրբ Աթոռի համագործակցությունը լայն է ու ընդգրկուն:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17