12/11/2019 18:02
Գիտեի, թե Վարդան Ղուկասյանն աստվածավախ մարդ է՝ գյումրվա Սողոմոն իմաստունը, պարզվեց՝ նա որոշել է խորանալ քրեական ենթամշակույթի մեջ. Արփինե Դավոյան
ԱԺ հայտարարությունների ժամին շարունակվում է ԲՀԿ-«Իմ քայլը» բախումը:
«Իմ քայլը» շարունակում է մեղադրանքներ հնչեցնել ԲՀԿ գործընկերների հասցեին: Այս անգամ հերթը խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյաննին էր: Վերջինս նշեց, որ ԱԺ-ում գոյություն ունի աշխարահայցի, աշխարհընկալման լուրջ բախում և տարբերություն:
«Քննարկել ենք տարբեր օրենքներ: Երբ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի կանխարգելման օրենքն էր քննարկվում, դուք կանգնեցիք բոլոր տեսակի կենդանիների՝ մկնիկների, փիսիկների, և շնիկների պաշտպանության կողմը, սակայն, երբ ճանապարհային երթևեկության կանոնների տեսալուսանկարահանման հետ կապված նախագիծն էր քննարկվում, ԲՀԿ պատգամավորներց մեկն ասաց, որ դա բարոյականությունից զուրկ օրենք է», - ասաց Դավոյանը՝ դիմելով ԲՀԿ գործընկերներին:
Վերջինս նաև անդրադարձավ քրեական ենթամշակույթի հետ կապված օրենքի նախագիծն ԱԺ օրակարգ բերելու հարցին՝ նշելով, որ իրեն զարմացրել են այս նախագծի շուրջ ԲՀԿ-ական գործընկերոջ՝ Վարդան Ղուկասյանի որակումները.
«Վարդան Ղուկասյանի համար «ստուկաչներ» և «հիանալի անձնավորություններ», «ճշտով ապրող մարդիկ» գոյություն ունեն: Ես գիտեի պարոն Ղուկասյանն աստվածավախ մարդ է, ասել է թե՝ գյումրվա Սողոմոն իմաստունը, բայց պարզվեց, որ նա որոշել է խորանալ քրեական ենթամշակույթի մեջ՝ խոսել «ճշտով ապրողների» և «ստուկաչ տղերքի» մասին: Կարծում եմ՝ երևի այտեղ էլ ինչ-որ «վլադիմիրսկի ցենտրալ» երաժշտություն է հնչել: Ես այս կարծիքին եմ: Մենք լավ հիշողություն ունենք և երբ նայում ենք, թե տարիներ առաջ ինչեր էին կատարվում Գյումրիում և Գյումրիի քրեական քրոնիկոնում, Ղուկասյան ազգանուններն էին հնչում, ամեն ինչ պարզ է դառնում», - ասաց Դավոյանը: