12/11/2019 17:10
Քոչարյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբն ինքաբացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին։
Պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ Քոչարյանի գույքի նկատմամբ ապօրինի սահմանափակումների փաստը հայտնի է եղել դատախազին, ինչը դատավոր Աննա Դանիբեկյանը ճանաչել էր Քոչարյանի իրավունքների խախտում։
«Առ այսօր դատախազությունը որևէ գործողություն չի ձեռնարկել իրավունքների խախտումը դադարեցնելու վերաբերյալ», - ասաց Խուդոյանը։
Քոչարյանի պաշտպանը նշեց՝ Պետրոս Պետրոսյանը թույլ է տվել գործի կանխակալ քննություն։
Փաստաբան Հայկ Ալումյանն էլ ասաց, որ միջնորդում է վարույթից հեռացնել Պետրոս Պետրոսյանին։
Նրա միջնորդությանը միացան նաև Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի պաշտպանները։