12/11/2019 13:10
Աննա Վարդապետյանին աշխատանքից ազատելը պայմանավորված է արդարադատության նախարարությունում կառուցվածքային հնարավոր փոփոխություններով
Արդարադատության նախարարությունը պարզաբանել է փոխնախարար Աննա Վարդապետյանին աշխատանքից ազատելու պատճառները:
«Արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում տիկին Աննա Վարդապետյանի պրոֆեսիոնալիզմն ու ներդրումը՝ հատկապես Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մշակման աշխատանքներում: Խնդիրը բացառապես պայմանավորված է եղել կառուցվածքային հնարավոր փոփոխություններով, որոնք ուղղված են լինելու նախարարության աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելուն», - ասված է նախարարության հայտարարության մեջ:
Նշենք, որ Աննա Վարդապետյանը աշխատանքից ազատվել է նոյեմբերի 8-ին: