12/11/2019 14:16
Քոչարյանի և մյուսների գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին, ինչին դեմ են մեղադրող դատախազներն ու տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները։
Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ հեռանում է խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ դատական ակտ կայացնելու։
Որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 16։00-ին։