12/11/2019 12:45
Առնվազն 26 մարդ է մահացել Բանգլադեշում «Բուլբուլ» հզոր ցիկլոնի պատճառով
Վերջին երկու օրերին առնվազն 26 մարդ է մահացել Բանգլադեշում «Բուլբուլ» հզոր ցիկլոնի պատճառով, գրում է Daily Star թերթը:
Նրանց մի մասը զոհվել է տապալված ծառերի պատճառով: Մի շարք բնակիչներ խորտակվել են ջրհեղեղներում, մի մասն էլ՝ տների փլուզման հետևանքով: Տարերային աղետը երկրի հարավում վնաս է հասցրել մոտ 100 հազար տան։ Ջրածածկ է եղել մոտ 3000 հեկտար հողատարածք։
Անհետ կորած է համարվում 51 ձկնորս: