12/11/2019 09:53
Ուսանողների դասադուլը խուճապ է առաջացրել ԵՊՀ-ում. «Հրապարակ»
ԵՊՀ-ն ալեկոծված է։ Երեկ առավոտ վաղ ռեկտորի ժպ Գեղամ Գևորգյանն իր մոտ է կանչել դեկաններին, «ինստրուկտաժ» արել․ «Էական չէ՝ ուսանողները դասի կգան, թե չէ, կարող եք ասել` չգան, բայց թող չմասնակցեն էդ միտինգին, մեր բուհից որևէ մեկը չպետք է մասնակցի», այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
Ըստ թերթի, Գևորգյանն անգամ անկեղծացել է․ «Ես պակա՞ս ազգային տղա եմ, դե՞մ եմ ավանդական արժեքներին, այո, պետք է պայքարել, բայց մեր համալսարանից չպետք է «թիվ» գնա վերևներ։ Որ ես համալսարանի դուռը փակում էի էն ժամանակ, չգիտեի՞ ում առջև եմ փակում»: