12/11/2019 12:27
ԱՄՆ-ում հոսպիտալացվել է նախկին նախագահ Ջիմի Քարթերը
ԱՄՆ նախկին նախագահ, 95-ամյա Ջիմի Քարթերը հոսպիտալացվել է Ջորջիա նահանգում՝ ներգանգային ճնշումն իջեցնելու պրոցեդուրայի անցկացման համար, մամուլի հաղորդագրության մեջ հայտնում է Քարտերի նախագահական կենտրոնը:
Վերջին մեկ տարվա ընթացքում Քարթերին արդեն հոսպիտալացրել էին կողոսկրի կոտրվածքով։ Նախկին նախագահը նաև կոտրել էր ազդրի վզիկը, որի պատճառով նրան վիրահատել էին։
«Նախկին նախագահ Ջիմի Քարտերն այսօր երեկոյան (երկուշաբթի, ԱՄՆ-ի ժամանակով-խմբ.․) ընդունվել է Էմորիի համալսարանի հիվանդանոց՝ ներգանգային ճնշումն իջեցնելու պրոցեդուրայի անցկացման համար, որը առաջացել է վերջերս նրա ընկնելու հետևանքով արնահոսությունից», - ասվում է հայտարարության մեջ։
Պրոցեդուրան կանցկացվի երեքշաբթի առավոտյան։ Նրա կինը՝ Ռոզալինան, ամուսնու հետ է։