12/11/2019 14:01
«Գելաքսին» ցանկանում է երկարաձգել Զլատանի հետ պայմանագիրը
«Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է մնալ ակումբում:
Հաղորդվում է, որ «Լոս Անջելես Գելաքսիի» ղեկավարներն աշխատում են 38-ամյա շվեդի պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու ուղղությամբ: Ներկայիս համաձայնագիրը ուժի մեջ է մինչև 2019 թվականի վերջ:
Իր ապագայի վերաբերյալ Զլատանը որոշում կկայացնի մեկ ամսվա ընթացքում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա կարող է վերադառնալ «Միլան»: