12/11/2019 19:26
Կատալոնիայի անկախության կողմնակիցներն ագելափակել են Ֆրանսիայի հետ սահմանին գտնվող ճանապարհը
Կատալոնիայի անկախության տասնյակ կողմնակիցներ գիշերն անցկացրել են Իսպանիայի և Ֆրանսայի միջև սահմանին՝ արգելափակելով ճանապարհը, հայտնում է El Pais թերթը: Բողոքի մասնակիցները փակել են AP7 մայրուղու մի հատվածը Լա Ժունկերայի մունիցիպալիտետի շրջանում: Հանրահավաքի կազմակերպիչ է դարձել «Դեմոկրատական ցունամի» անջատական շարժումը, որը հուսով Է, որ ակցիան կտևի մինչև չորեքշաբթի:
Կատալոնիայի անկախության կողմնակիցները ճանապարհն արգելափակել են երկուշաբթի առավոտյան, ինչի պատճառով մայրուղում երկար խցանումներ են գոյացել: Բողոքավորներն այդ կերպ ցանկանում են միջազգային հանրակցության ուշադրությունը հրավիրել Կատալոնիայի իրադրությանը: Ակցիայի մասնակիցները հավաքել են սնունդ, որոշները վրաններ են բացել:
Նախատեսվում է, որ բողոքողների թիվը օրվա ընթացքում կավելանա: