12/11/2019 19:06
Մակրոնը հայտարարել է, որ աշխարհը միջազգային համակարգի ճգնաժամի առաջ է
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է միջազգային համակարգի ճգնաժամի մասին:
«Մենք անցնում ենք, կարծում եմ, մեր միջազգային համակարգի աննախադեպ ճգնաժամի մեջով», - ասել է Մակրոնը՝ Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի բացման ժամանակ:
Ըստ նրա, դա կապված է բոլորովին նոր մարտահրավերների հետ:
«Գոյություն ունի մեր համակարգի ներքին ճգնաժամ ... Մենք ունենք գլոբալ քաղաքական և տնտեսական համակարգի ճգնաժամ», - նշել է նա:
Ֆրանսիայի առաջնորդն ընդգծել է, որ որ Երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորված համակարգը արդյունավետ էր 70 տարիների ընթացքում: