12/11/2019 11:25
Մորալեսը Բոլիվիայից Մեքսիկա է մեկնել
Ինքնաթիռը, որում գտնվում է նախագահի պաշտոնից հրաժարական տված Էվո Մորալեսը, մեկնել է Բոլիվիայից: Այս մասին Twitter-ում հայտարարել է Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը:
Նա նշել է, որ միջազգային կոնվենցիաների համաձայն, Մորալեսը Մեխիկոյում գտնվում է պաշտպանության տակ:
Հոկտեմբեր 20-ին կայացած ընտրություններում Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հաղթել է առաջին փուլում, բայց նրա հիմնական մրցակիցը՝ Կառլոս Մեսան, չի ճանաչել քվեարկության արդյունքները: Կիրակի Բոլիվիայի զինված ուժերը կոչ են արել Մորալեսին հրաժարական տալ երկրում կայունություն ապահովելու համար, որից հետո նա հայտարարել է իր հրաժարականի մասին: